Տաթևիկ Աբրահամյան
Հոգեբան, դասախոս, դասընթացավար, ավարտել է ԵՊՀ-ի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը, ապա մագիստրատուրան՝ «Զարգացման հոգեբանություն» մասնագիտացմամբ, ասպիրանտ է՝ «Տարիքային և մանկավարժական հոգեբանություն» մասնագիտացմամբ: Շուրջ 9 տարի աշխատում է որպես հոգեբան կրթական կառույցներում՝ ախտորոշիչ, խորհրդատվական և լուսավորչական աշխատանքներ իրականացնելով տարրական, միջին և ավագ դպրոցների երեխաների և դեռահասների, նրանց ծնողների և մանկավարժների հետ։
Վերջին 7 տարիների ընթացքում մշակել, համակարգել և իրականացրել է դասընթացներ հոգեբանության և կրթության ոլորտում՝ որպես դասընթացավար և վերապատրաստող՝ համագործակցելով տարբեր կազմակերպությունների հետ։ Գիտական հոդվածների հեղինակ է:
Մանկական և կրթության հոգեբանների հայկական ասոցիացիայի համահիմնադիրն է։
2020 թ․-ից համագործակցում է «Ծնողի դպրոց» ՀԿ-ի հետ՝ որպես հոգեբան, մշակում և իրականացնում է դասընթացներ և սեմինարներ ծնողների համար, իրականացնում է անհատական խորհրդատվություն ծնողների, դեռահասների և երեխաների հետ։