ԻՆՉ ԹԵՄԱՆԵՐԻ ԵՆՔ ԱՆԴՐԱԴԱՌՆԱԼՈՒ
Մենք՝ հայերս, շռայլ ենք երեխային գովելու, քաջալերելու, խրախուսելու գործում․ «Ապրե՛ս դու», «Կեցցե՛ս», «Իմ սիրուն աղջիկ», «Իմ խելացի տղա», «Իմ գանձ»․․․ Ծանոթ բառեր են, չէ՞։ Ի՜նչ սիրով, հավատով ենք մենք օգտագործում դրանք, երբ երեխան մեզ իր նկարած նկարն է ցույց տալիս, կամ սպորտից մեդալ է բերում, կամ հարդարում է իր սենյակը։
Բայց արի ու տես, որ առողջ գովքն ու խրախուսանքը շատ քիչ ընդհանրություն ունեն վերոհիշյալ բացականչությունների հետ։ Ինչո՞ւ։ Որովհետև գրագետ խրախուսանքը պետք է օգնի երեխային հասկանալ իր ուժեղ կողմերը, ճանաչել դրանք, օգտագործել տեղին, և ամենակարևորը՝ ձևավորել առողջ ինքնագնահատական։
ԻՆՉ ԵՔ ՍՈՎՈՐԵԼՈՒ
- Գովել և խրախուսել երեխային անկեղծ, հիմնավոր, տեղին և ժամանակին
- Ցույց տալ երեխային, թե ինչն ենք կոնկրետ մենք տեսնում ու գնահատում իր արարքի մեջ
- Օգնել երեխային վերլուծել իր դրական վարքը, ճանաչել և բացահայտել իր ուժեղ կողմերը
- Խուսափել համեմատություններից և նյութական խրախուսանքներից
- Սովորել իսկապես տեսնել, իսկապես լսել, իսկապես զգալ մեր երեխային՝ կիրառելով արդյունավետ խրախուսանքի մեր հուշումները
ՆՅՈՒԹԵՐ
- 1 տեսանյութ
- 1 գործնական առաջադրանք
- 2 լրացուցիչ ընթերցանության նյութ
- 1 ամփոփաթեր
Թեմայի մասին
- Նյութեր 5
- Տեսանյութեր 0
- Տեսանյութի տևողություն 12 րոպե
- Հմտություններ All levels
- Մասնակիցներ 91
- Certificate Ոչ
- Գնահատումներ Այո