ԻՆՉ ԹԵՄԱՆԵՐԻ ԵՆՔ ԱՆԴՐԱԴԱՌՆԱԼՈՒ
Հաճախ մենք՝ ծնողներս, քիչ ժամանակ ենք ունենում անցկացնելու մեր երեխաներ հետ, նրանց կողքին։ Երբ էլ դա լինում է, սովորաբար մենք ֆիզիկապես նրանց հետ ենք, բայց զուգահեռ այլ գործեր ենք կատարում կամ մտքերով այլ տեղում ենք լինում, իսկ մեզ թվում է, թե իր հետ ենք, իր կողքը նստած ենք, այդքանը բավարար է։ Իսկ երբեմն էլ ուղղակի հավես ու ուժ չենք ունենում արդյունավետ ժամանակ անցկացնելու մեր երեխայի հետ։ Բայց չէ՞ որ դա այնքան կարևոր է նրա զարգացման, մեր փոխհարաբերությունների բարելավման, միմյանց ճանաչելու, զգալու, հասկանալու, միմյանց ավելի երջանկացնելու համար։
Այս թեմայի շրջանակում խոսելու ենք երեխայի հետ արդյունավետ և որակյալ ժամանակ անցկացնելու մասին։ Թեկուզ օրվա մեջ տասը րոպե, բայց որակով․․․
ԻՆՉ ԵՔ ՍՈՎՈՐԵԼՈՒ
- Հասկանալ՝ ինչ ասել է «որակյալ ժամանակ երեխայի հետ»
- Գիտակցել՝ ինչու է այնքան կարևոր ժամանակ անցկացնել երեխայի հետ՝ նրա ցանկություններին ու հետաքրքրություններին համապատասխան
- Պարզել՝ ինչին է նպաստում համատեղ ժամանակը երեխայի զարգացման գործում
- Որակյալ ժամանակի չորս պարզ, արդյունավետ և կարևոր մեթոդ
ՆՅՈՒԹԵՐ
- 2 տեսանյութ
- 1 գործնական առաջադրանք
- 2 լրացուցիչ ընթերցանության նյութ
- 1 ամփոփաթեր
Թեմայի մասին
- Նյութեր 6
- Տեսանյութեր 0
- Տեսանյութի տևողություն 20 րոպե
- Հմտություններ All levels
- Մասնակիցներ 89
- Certificate Ոչ
- Գնահատումներ Այո