ԻՆՉ ԹԵՄԱՆԵՐԻ ԵՆՔ ԱՆԴՐԱԴԱՌՆԱԼՈՒ
Ամեն ինչ սկսվում է հաղորդակցումից՝ խոսքից, շփումից։ Որպեսզի կարողանանք արդյունավետ հաղորդակցվել մեր երեխաների հետ, պետք է կիրառենք 3 հիմնաքարերը, առանց որոնց թե՛ հաղորդակցումը մեր երեխաների հետ, թե՛ ցանկացած այլ հարց կամ խնդիր, որ կուզենք լուծել մեր փոխհարաբերություններում, անհնար են։
- Երեխայի անվերապահ ընդունում
- Երեխայի հասկացում
- Երեխային ակտիվ լսելու կարողություն
ԻՆՉ ԵՔ ՍՈՎՈՐԵԼՈՒ
- Ընդունել մեր երեխային՝ այնպիսին, ինչպիսին նա կա, առանց «եթե․․․ ապա․․․»-ների, առանց նախապայմանների
- Ընդունել և հասկանալ երեխայի հույզերն ու զգացմունքները, անգամ եթե համաձայն չենք դրանց հետ
- Ապրումակցել երեխային իր բուռն հուզական վիճակում
- Արտացոլել և ճիշտ անուն տալ երեխայի հույզին
- Չգնահատել, չքննադատել, չմեղադրել երեխային
- Իսկապես լսել, իսկապես ըմբռնել, ցույց տալ, որ երեխան լված ու հասկացված է
- Ակտիվ լսողության չորս հմտություններ
- 11 պարզ հուշում, թե ինչպես ցույց տանք երեխային, որ լսում ու հասկանում ենք նրան
ՆՅՈՒԹԵՐ
- 2 տեսանյութ
- 1 գործնական առաջադրանք
- 2 լրացուցիչ ընթերցանության նյութ
- 1 ամփոփաթեր
Թեմայի մասին
- Նյութեր 6
- Տեսանյութեր 0
- Տեսանյութի տևողություն 20 րոպե
- Հմտություններ All levels
- Մասնակիցներ 1121
- Certificate Այո
- Գնահատումներ Այո