Արմինե Վարդանյան
Հոգեբան, դասընթացավար, մարդկային ռեսուրսների կառավարման ղեկավար: Ավարտել է ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը, ապա մագիստրատուրան՝ «Կլինիկական հոգեբանություն և հոգեթերապիա» մասնագիտացմամբ: Շուրջ 12 տարի աշխատել է Շիրակացու Ճեմարանում, որոնցից 6-ը որպես դպրոցի հոգեբան, ապա՝ մանկավարժական ծառայությունների գործունեության համակարկող և միջին, ապա՝ ավագ դպրոցի տնօրեն: Իրականացրել է ախտորոշիչ, խորհրդատվական, լուսավորչական աշխատանքներ կրտսեր, միջին դպրոցական տարիքի երեխաների, նրանց ծնողների և մանկավարժների հետ: «Ծնողի դպրոց» ՀԿ-ի հիմնադրման օրվանից հիմնական ուսումնական ծրագրերի և ձևաչափերի համահեղինակ և վարող է: Աշխատում է «Թուֆենկյան Հոսփիթալիթի»-ում որպես մարդկային ռեսուրսների կառավարման ղեկավար: Վերջին տարիներին հանդես է գալիս նաև որպես դասընթացավար՝ համագործակցելով տարբեր կազմակերպությունների հետ:
2019 թ․-ից հանդիսանում է «Ծնողի դպրոց» ՀԿ-ի գլխավոր հոգեբան մասնագետներից մեկը, մշակում և իրականացնում է դասընթացներ, սեմինարներ, կրթական ծրագրեր ծնողների համար, իրականացնում է անհատական խորհրդատվություն ծնողների, դեռահասների, երեխաների հետ։
Երեխայի ներդաշնակ զարգացման հիմքը համարում է առողջ ընտանեկան փոխհարաբերությունները։ Երեք երեխայի մայր է: