Ինչպե՞ս լինել «լավ ծնող»,
ինչպե՞ս առողջ ու արդյունավետ հարաբերվել երեխաների հետ,
ինչպե՞ս այսօր ապահովել նրանց վաղվա երջանկությունը,
ինչպե՞ս չվնասել երեխային դաստիարակելու բարդ առաքելության մեջ։
Մենք օգնում ենք ծնողներին՝ գտնել երջանիկ ծնողավարության բաղադրիչները, թողնել վախերը, բարկությունը, անհանգստությունը, նորովի գիտակցել երեխա մեծացնելու, սիրելու իմաստները, երեխայի հետ շփումը լիարժեք վայելելու կարողությունները, դառնալու ավելի երջանիկ ծնող ու մեծացնելու ավելի երջանիկ երեխաների։
Մենք առաջին և առայժմ միակ ծնողավարության դպրոցն ենք Հայաստանում, որն առաջարկում է համալիր, գործնական ծրագրեր ծնող լինելու ամենակարևոր թեմաներով ներկա ու ապագա ծնողների և երեխաների հետ աշխատող մասնագետների համար։ Ծնողի դպրոցը հիմնադրվել է Երևանում 2019 թ․ հունվարին։ Դպրոցի նպատակն է խթանել դրական և գիտակցված ծնողավարման մշակույթը Հայաստանում՝ առաջարկելով ծնողավարման կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր և ընթացիկ մասնագիտական աջակցություն այն ծնողների համար, ովքեր փնտրում են լավագույն լուծումներ երեխաների հետ փոխհարաբերություններում:
Ծնողի դպրոցի առաքելությունն է դարձնել ծնողներին երջանիկ, որպեսզի նրանք մեծացնեն երջանիկ երեխաների։
Մենք այստեղ ենք՝ օգնելու ծնողներին գտնել երեխաների հետ շփման եզրեր և մոտեցումներ, որոնք լավագույնս կամրապնդեն և՛ երեխաների, և՛ ծնողների սեփական արժանապատվության զգացումը, ջերմ ու հարգալից վերաբերմունքը միմյանց նկատմամբ և կապահովեն ընտանիքներում ներդաշնակ մթնոլորտը։