Back
02

Լուսինե Աղաբեկյան

Հոգեբան, դասընթացավար

Հոգեբան, դասախոս, դասընթացավար, ավարտել է ԵՊՀ-ի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը, ապա մագիստրատուրան՝ «Կլինիկական հոգեբանություն և հոգեթերապիա» մասնագիտացմամբ: Մասնակցել է բազմաթիվ տեղական և միջազգային մասնագիտական դասընթացների: «Ծնողի դպրոց» ՀԿ-ի հիմնադրման օրվանից  հիմնական ուսումնական ծրագրերի և ձևաչափերի համահեղինակ և վարող է: 2014թ.-ից դասավանդում է ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնում ծնողավարությանը և ծնողական խորհրդատվու-թյանը, կրթության ոլորտում հոգեբանական խորհրդատ-վության կազմակերպմանն առնչվող առարկաներ: Շուրջ 7 տարի աշխատել է որպես հոգեբան կրթական կառույցնե-րում՝ ախտորոշիչ, խորհրդատվական, զարգացնող և լուսավորչական աշխատանքներ իրականացնելով տարրական, միջին և ավագ դպրոցների երեխաների և դեռահասների, նրանց ծնողների և մանկավարժական անձնակազմի հետ: 2009թ․-ից մշակել և իրականացրել է դասընթացներ հոգեբանության և ոչ ֆորմալ կրթության ոլորտներում՝ որպես դասընթացավար և վերապատրաս-տող՝ համագործակցելով տարբեր կազմակերպությունների հետ։ Գիտական հոդվածների հեղինակ է։ Հանդիսանում է «Մանկական և կրթության հոգեբանների հայկական ասոցիացիա»-ի խորհրդի անդամ, «Հոգեուռուցքաբանության հայկական ասոցիացիա»-ի խորհրդի անդամ և «ԱՇԴՎ Հայաստանի հոգեթերապևտների ասոցիացիա»-ի անդամ։

2019 թ․-ից հանդիսանում է «Ծնողի դպրոց» ՀԿ-ի գլխավոր հոգեբան մասնագետներից մեկը, մշակում և իրականացնում է դասընթացներ, սեմինարներ, կրթական ծրագրեր ծնողների համար, իրականացնում է անհատական խորհրդատվություն ծնողների, դեռահասների, երեխաների հետ։

Կարևորում է անձի շարունակական զարգացումն ու հավատում ներքին հնարավորությունների անսահմանությանը: Ամուսնացած է, ունի երկու որդի։